09/10/2013 11:33
Դավիթ Սարգսյանը կմասնակցի ԱՄՀ-ի տարեկան համաժողովի աշխատանքներին
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:
Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ կունենա հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը: