09/10/2013 09:30
Դատախազներն անհանգիստ են
Այս օրերին բոլոր դատախազներն անհանգիստ են աշխատանքից ազատման դիմումներ գրելու առաջարկների սպասումով, քանի որ լուրեր են շրջում, որ «եթե Կոստանյանին թողնեն` դատախազության 80 տոկոսը կփոխի»: Բայց հատկապես անհանգիստ են նրանք, որոնց անունները նախապես շրջանառվել են որպես գլխավոր դատախազի թեկնածուներ:
Ասում են` Երևանի դատախազ Հրաչ Բադալյանն ամենուրեք հայտարարում է` ես չեմ էլ ուզեցել գլխավոր դատախազ դառնալ, չիմացա էլ, թե ով անունս տվեց, ախր իմ ինչի՞ն էր պետք և այլն, հուսալով, որ ասածը կհասնի Կոստանյանին. գրել է «Հրապարակը»: