09/10/2013 13:17
Թոմ Հենքսը խոստովանել է, որ վերջին 20 տարվա ընթացքում հիվանդ է
Հայտնի դերասան, 2 «Օսկարի» արժանացած Թոմ Հենքսը խոստովանել է, որ վերջին 20 տարվա ընթացքում տառապում է շաքարախտով: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:
Այս մասին նա հայտնել է Դեվիդ Լեթերմանի երեկոյան թոք-շոուի ժամանակ: Դերասանը խոստովանել է, որ այս հիվանդությամբ տառապում է 36 տարեկանից:
Նա հայտարարել է, որ հիվանդությունն իրեն այժմ մեծ անհանգստություն չի պատճառում, քանի որ բժշկի հսկողության տակ է:
Դերասանը պատմել է, որ բժիշկները իրեն խորհուրդ են տվել նիհարել այնքան, ինչքան որ կռշել է բարձր դասարաններում, բայց Թ. Հենքսը ասել է, որ ինքը ստիպված կլինի ապրել շաքարախտով, քանի որ երբեք չի կարող այդքան նիհարել: