09/10/2013 14:32
Իրավապաշտպանը Ֆինլանդիայից եկել է գենդերային քաղաքականության դեմ պայքարելու
Գենդերային քաղաքականությունը պատերազմ է մարդու դեմ, որի ժամանակ կիրառվում են ֆաշիստական մեթոդներ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆինլանդիայից ժամանած իրապաշտպան Յոհան Բեքմանը.
«Գենդերային քաղաքականությունը մերժում է սեռերը, ընտանեկան ավանդական արժեքները և քարոզում աննորմալ արժեքներ:Ցավոք, ԵՄ-ի հիմնական գաղափարախոսությունը հոմոսեքսուալիզմն է, որը շատ եվրոպական պաշտոնյաների համար դարձել է մասնագիտություն: Դրա միջոցով շատ պաշտոնյաներ մեծ գումարներ են վաստակում»,-ասաց նա:
Մանրամասնելով Հայաստան այցի նպատակները, իրավապաշտպանն ասաց, որ փորձելու է ամեն ինչ անել, որ հայ երեխաները պաշտպանված լինեն գենդերային քաղաքականությունից:
Ասուլիսին նաև «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանն էր ներկա: Նա և Յոհան Բեկմանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է պայքարել գենդերային քաղաքականության դեմ: