09/10/2013 18:05
ՀԽ Մշակույթի հանձնաժողովը որոշեց «Զվարթնոցի» հարցով դիմել նախարարություն
Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովը ևս դեմ է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդվի: Այսօր կայացած նիստի ժամանակ որոշվեց դիմել Մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովին և «Զվարթնոցի» հին շենքն ընդգրկել պետական հուշարձանների ցանկում:
Այսօրվա քննարկմանը ներկա ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հանդես եկավ առաջարկով, որը նախորդ քննարկման ժամանակ նաև ՀԽ Ավիացիոն ենթահանձնաժողովն էր ներկայացրել, այն է` օդանավակայանն օգտագործել ներքին չվերթներ համար, ինչպես նաև կազմակերպել թռիչքներ դեպի Մաքսային միության անդամ երկրներ:
Անահիտ Թարխանյանը համոզված է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կհամաձայնեն վարձակալել և շահագործել 100 մլն դոլար արժողությամբ շենքը:
Քննարկմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։ Նրա առաջարկով էլ որոշվեց դիմել նախարարություն:
Նախորդող հրապարակումներ` «Զվարթնոցի» հին շենքի հարցն այսօր կքննարկվի ՀԽ Մշակույթի ենթահանձնաժողովում
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը
Թարխանյան. Զվարթնոցի հին շենքի հարցը վերաբերում է հեղինակային իրավատերերին
«Զվարթնոցի» հարցով Հանրային խորհրդի վերջնական որոշումը կլինի հաջորդ շաբաթ