11/10/2013 12:30
Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը երեք անընդմեջ ոչ-ոքիից հետո տոնեց այս մրցաշարում իր առաջին հաղթանակը` առավելության հասնելով Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Հայ գրոսմայստերն այժմ իր ակտիվում 6 միավոր ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր է վաստակել նաև 2-րդ տեղում հաստատված Մայքսլ Ադամսը, ով հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ:
Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել է 4, իսկ Շահրիյար Մամեդյարովը` 3 միավոր:
Հիշեցնենք, որ հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի համար` 1 միավոր:
Ավելացնենք, որ այսօր Արոնյանը խաղալու է Ադամսի հետ, իսկ Մամեդյարովի մրցակիցը Վաշիե-Լագրավն է: