11/10/2013 18:50
Խելացի տղամարդիկ քիչ են դավաճանում
Բրիտանացի գիտնականները հայտարարում են, որ տղամարդու ուղեղն ու ինտելեկտը փոխկապակցված են: Որքան բարձր է տղամարդու IQ-ն, այնքան քիչ է տղամարդու մոտ «ձախ գնալու» ցանկությունը:
Սաթոսի Կանադզավան՝ Լոնդոնի տնտեսագիտական համալսարանից, վերլուծելով մեծահասակների ու դեռահասերի շրջանում անցկացված հարցումների արդյունքները, եկել է այն եզրահանգման, որ խելացի տղամարդիկ ամուսնական հավատարմությունն ավելի թանկ են գնահատում, քան ցածր ինտելեկտ ունեցողները: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: