11/10/2013 09:19
Սամվել Ալեքսանյանն ակտիվիստներին հետևում էր «Մալիբուից»
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ ամենօրյա բողոքի ակցիաների շրջանակում երեկ ևս հավաքվել են Մաշտոցի պողոտայում, ապա երթով շարժվել են դեպի «Փակ շուկա»:
Երեկ Մաշտոցի պուրակի հարևանությամբ գտնվող «Մալիբու» սրճարան էր եկել «Փակ շուկայի» սեփականատեր, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Թե որն էր հենց այդ ժամին այնտեղ գտնվելու նպատակը՝ «Ժամանակին» չի հաջողվել պարզել: Դե, իսկ ակտիվիստները նրան շրջանցելով, բայց միևնույն ժամանակ հենց նրան ուղղված կոչերով սկսել են երթը, որն ավարտվել է «Փակ շուկայի» մոտ, որտեղ նրանց դեմ կրկին կանգնել են Ս. Ալեքսանյանի պաշտպանները: