12/10/2013 09:13
Ոստիկանությունից այսօր կպատասխանեն Զարուհի Փոստանջյանին
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել են, որ այսօր կպատասխանեն՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը ոստիկանությունը պատրաստվո՞ւմ է ապահովել, թե ոչ:
Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտնի հայտարարություններից հետո երեկ Փոստանջյանը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով ապահովել իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունը: