12/10/2013 09:33
Պատվիրակությունից Փոստանջյանի հեռացման որոշումը Ժառանգություն չի ուղարկվել
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը երեկ ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացնելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշումը ուղարկվե՞լ է «Ժառանգություն» խմբակցություն՝ ինչպես պահանջվում է սահմանված կարգով, ասել է, որ այն դեռևս չի ուղարկվել:
Հարցին՝ ինչո՞ւ դեռևս չի ուղարկվել և հնարավո՞ր է ընդհանրապես չուղարկվի, Գ. Պողոսյանը պատասխանել է. «Հետագա քայլերի մասին կտեղեկացվեք»: