14/10/2013 19:26
Հայ գրոսմայստերները` Չիգորինի հուշամրցաշարում
Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել են 6.5-ական միավոր և 231 մասնակիցների մեջ գրավել համապատասխանաբար 12-րդ և 21-րդ տեղերը:
Նրանք ընդամենը կես միավորով են հետ մնացել հաղթողից` գրոսմայստեր Պավել Էլյանովից (Ուկրաինա): Հաղթողի պես 7-ական միավոր էին վաստակել ևս 10 գրոսմայստերներ, բայց նրանք զիջել էին լրացուցիչ ցուցանիշներով:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Զավեն Անդրիասյանի և Արթուր Գաբրիելյանի արդյունքն է 6-ական միավոր: