14/10/2013 14:47
Տաճարում խուճապային փախուստի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ
Հնդկաստանի կենտրոնի Մադխյա-Փրադեշ նահանգում գտնվող տաճարում խուճապային փախուստի հետևանքով զոհվել է 109, վիրավորվել` 133 մարդ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցիչներին:
Ինչպես գրում է աղբյուրը, նախօրեին ավելի քան 50 հազար ուխտավոր հավաքվել է տաճարում` նշելու աստվածուհի Դուրգայի փառաբանության տոնը:
Իսկ ահա խուճապային փախուստը, ամենայն հավանականությամբ, սկսվել է այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե դեպի եկեղեցի տանող կամուրջը, որի միջոցով տաճար էին հասել հավատացյալները, շուտով կփլուզվի: