14/10/2013 13:58
Համաներմամբ ազատ է արձակվել 505 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«Նուբարաշեն» ՔԿՀ - 4
«Արթիկ» ՔԿՀ - 1
«Էրեբունի» ՔԿՀ - 26
«Կոշ» ՔԿՀ - 2
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - 6
«Վանաձոր» ՔԿՀ - 1
«Աբովյան» ՔԿՀ - 1 (կին դատապարտյալ)
«Հրազդան» ՔԿՀ - 2
Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ: