14/10/2013 11:53
GMP ստանդարտները նախ կտրամադրվեն խոշոր դեղարտադրողներին
2013 թ-ից Հայաստանն անցել է GMP կամ Պատշաճ դեղարտադրություն ստանդարտների կիրառման, գործընթացի մեջ են հայտնի «Լիկվոր», «Արփիմեդ» և «Ֆարմատեկ» ընկերությունները: Այսօր GMP լիցնեզիայի տրամադրաման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Նա նշեց, որ Հայաստանի բոլոր դեղարտադրող կազմակերպությունները կարող են դիմել և ըստ ժամանակացույցի ստանալ Պատշաճ դեղարտադրության ստանդարտների լիցենզիա, սակայն արտադրությունը պետք է վերազինել, արդիականացնել և ստանալ թույլտվություն: GMP ստանդրատները թույլ են տալու դեղարատադրողներին դեղերը արտահանել:
«Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը նշեց, որ որոշ օգնություն է տրամադրվել դեղարտադրողներին, ցուցահանդեսների, սեմիներաներ, նաև ունիվերսալ վարկային կազմակերպություններից վարկային միջոցների ներգրավման տեսքով: Իսկ թե այդ օգնությունը որքան է շոշափելի և նպատակաուղղված հատկապես փոքր դեղարտադրողնեի համար, դեռևս անորոշ է. Նախնական` GMP լիցենզիաների տրամադրման ցանկում են խոշոր դեղարտադրողները:
Թեև 2013 թ-ից Հայաստանում մեկնարկել է GMP ստանդարտներին անցումը, սակայն գործող դեղարտարդող ընկերությունները, ըստ Սամվել Զաքարյանի, անօրինական դաշտում չեն:
Դաշտում գործում է 17 դեղարատադրող ընկերություն: