14/10/2013 20:50
Կանանց ամենամեծ 6 վախերը
Կանայք ու տղամարդիկ ապրում են տարբեր մոլորակներում: Կանացի վախերը էականորեն տարբերվում են տղամարդկանց վախերից: Կանանց մոտ դրանք ավելի բազմազան են: Տղամարդկանց մոտ վայրի հիացմունք առաջացնող որոշ երևույթներ կանանց ստիպում են վախից քարանալ: Ապացուցված է, որ նիհար ու գեղեցիկ կանայք ավելի հաճախ են վախեր ունենում, քան գեր ու ոչ այդքան գեղեցիկները:
№1 Անցանկալի հղիության վախ
Բրիտանացի հետազոտողները կազմել են կանացի վախերի ցուցակը: Այս ցուցակի առաջին հորիզոնականում ոչ թե օձերն ու սարդերն են, այլ՝ չպլանավորված հղիությունը:
Սրա դեմ պայքարելու մեկ հայտնի միջոց կա, հոգեբանական մեթոդներն այստեղ անզոր են:
№2 Հիվանդանալու վախ
Հիվանդություններից վախենում են բոլոր կանայք: Կանանց առողջության ամերիկյան հետազոտության կենտրոնը պարզել է, թե առողջական ինչպիսի խնդիրներից են ամենաշատը վախենում կանայք: Կանանց մեծամասնությունը՝ 22 %, վախենում են քաղցկեղից, չնայած կանանց մոտ այն ավելի քիչ է հանդիպում, քան տղամարդկանց:
Այս վախի դեմ պայքարելու համար հարկավոր է ժամանակին դիմել բժշկի: Տանը նստելու ու վախենալու փոխարեն պետք է հետազոտություն անցնել, տարեցտարի հետազոտվելու ու հիվանդությունը վաղաժամ հայտնաբերելու միջոցներն ավելանում ու արդյունավետ են դառնում:
№3 Տղամարդուն կորցնելու վախ
Կար ժամանակ, երբ առանց տղամարդու կինը մարդ չէր համարվում: Իր գիտակցական կյանքի ընթացքում կինը անհանգստանում է, արդյոք կգտնվի արժանի տղամարդու, հետո սկսում է պայքարել նրան չկորցնելու համար:
Այս վախի դեմ պայքարելը բավականին հեշտ է: Նախ անհրաժեշտ է սիրել ինքդ քեզ, հետո միայն տղամարդուն: Կինը չպետք է վախենա տղամարդուն պահանջներ ներկայացնել: Այլապես նրանք կսկսեն իրենց մոլորակի կենտրոն, իսկ կնոջը անվճար հավելված համարել:
№4 Հմայքն ու գեղեցկույթունը կորցնելու վախ
Այս վախը անմիջականորեն կապված է տղամարդուն կորցնելու վախի հետ:
Գեղեցկության պահպանման համար օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները և առաջին հերթին ֆինանսական: Տարեկան ողջ աշխատհում միլիարդավոր գումարներ են ծախսվում պլաստիկ վիրահատությւոնների համար:
Այս վախի դեմ պայքարել հնարավոր է առողջ ապրելակերպ վարելու, տարիքի դեմ պայքարող դիետարների ու ուրախ լինելու միջոցով: Երջանիկ մարդի ավելի գարվիչ են լինում:
№5 Գիրանալու վախ
Տարօրինակ է, բայց այս վախը ավելի հաճախ ունենում են երբևէ քաշի հետ խնդիր չունեցող կանայք:
Այս խնդրի լուծումը գտնվելու համար հարկավոր է գիտակցել, որ սլացիկ կազմվածքը հոգեբանական խնդիրերի լուծում չէ:
№6 Երեխաների համար վախ
Կանայք վախենում են ծննդաբերությունից, հետո վախենում են, թե ինչպես կմեծան երեխաները, ինչպիսի կրթություն կստանան: Նման վախեր ունենում են անգամ այն կանայք, ովքեր դեռ երեխաներ չունեն: Որպես կանոն երեխաների համար անգանգստանում են բոլոր մայրերը, անկախ երեխաների տարիքից:
Այս վախի դեմ պայքարելու համար պետք է դիմել տրամաբանությանը: Մայրերը պետք է գիտակցեն, որ իրենք էլ փոքր են եղել ու հետո մեծացել: Եթե այս միտքը չի օգնում, ապա պետք է սկսել վախենալ գիտակցաբար:
Յուրաքանչյուր կին իրավունք ունի փոքրիկ թուլություններ ունենալու: Հոգեբանները պնդում են, որ վախերի ու անհանգստությունների բացակայությունը հիվանդության նշան է: