15/10/2013 17:19
Մի քանի խորհուրդ՝ հարթ որովայն ունենալու համար
Որովայնի շրջանում ճարպի կուտակմանը նպաստում են նստակյաց կյանքը, սխալ ու ոչ առողջ սնունդը: Այս բոլոր գործոնները հանգեցնում են նյութափոխանակության խանգարման:
Գեղեցիկ կազմվածք ունենալու համար հարկավոր է հետևել առաջարկվող դիետային: Բացի այդ՝ որովայնի մկանները մարզող վարժություններ կատարել: Յուրաքանչյուր օր պետք է 5 րոպե օղակ պտտեցնել, այնուհետև մեկ րոպե պարանով ցատկել և կրկին երկու րոպե օղակ պտտեցնել:
Շաբաթը երեք անգամից ոչ պակաս պետք է որովայնի մկանների ձգումներ կատարել: Զուգահեռաբար պետք է մարզել նաև մարմնի մյուս մկանները, այլապես չի ստացվի այն ինչին դուք ձգտում էիք:
Եթե սնվում եք բանջարեղեններով ու մրգերով, սակայն որովայնը այդպես էլ հարթ չի դառնում, ապա պատճառը «ինսունիլային որովայնն է»:
Երբ ճաշելուց առաջ և հետո քաղցր մրգեր եք ուտում, արյան մեջ ավելանում է ինսուլինի քանակը, ինչը որովայնի, ազդրերի և մարմնի այլ հատվածներում ճարպի կուտակման պատճառ է դառնում:
Ճարպի կուտակման պատճառներից մեկն էլ սթրեսն է, որին ենթարկվում է օրգանիզմը ոչ բալանսավորված դիետաների ժամանակ: Ավելի լավ է ուտել 2-3 բաժին միրգ միանգամից, քան 3-4 ժամը մեկ ուտել մեկ միրգ:
Հիմա ճիշտ սննդակարգի մասին: Նախ և առաջ սնվեք հատուկ ռեժիմով՝ կերեք քիչ-քիչ ու հաճախ:
Ճաշացանկում պետք է պարտադիր լինի սպիտակուց, օրինակ՝ կաթնաշոռի կամ հավի կրծքամսի տեսքով:
Օրական երկու անգամ կերեք մրգեր ու բանջարեղեն:
Այսպիսով՝ ինչպես երևում է վերոնշյալից, հարթ որովայն ունենալու համար պետք է նախ և առաջ ոչ թե սահմանափակել ձեր ճաշացանկն այլ՝ ուղղակի սնվել ճիշտ մթերքներով ու ճիշտ ժամերին, ինչպես նաև կատարել հատուկ ֆիզիկական վարժություններ: