15/10/2013 09:15
Գուրգեն Արսենյանի «ստավկան» սխալ է դուրս եկել
ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վաճառքի է հանել Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանում գտնվող իր հսկայական հողատարածքը՝ 250 հեկտար: «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում վերջինս հաստատել է այդ տեղեկությունը:
Հարցին, թե ճի՞շտ է, որ այդ հողատարածքը գնել է այն հաշվարկով, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո ավելի թանկ գնով կվաճառի, Արսենյանը բացասական պատասխան է տվել: Նա ասել է, թե Հայաստանը Թուրքիային, կապող կամուրջները երկուսն են՝ Մարգարայինը և Ախուրյանինը, որոնք հեռու են իր հողատարածքից: «Սակայն կա նաև երրորդ կամուրջ, որը Սարդարապատի մայրուղին կապում է Իգդիր-Թուզլուջա մայրուղուն: Արսենյանի հսկայական հողատարածքը գտնվում է այդ ճանապարհից ոչ հեռու»,- մեկնաբանել է թերթը: