15/10/2013 16:07
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել
Քիմ Քարդաշյանը, ով 2013 թվականին մայր դարձավ, վերականգնել է կազմվածքը: Քիմը հայտարարել է, որ նիհարելու հարցում իրեն օգնել է Աթկինսի դիետան:
Twitter-ի իր էջում Քարդաշյանը պատասխանել է երկրպագուներից մեկի այն հարցին, թե ինչպես է նրան հաջողվել նիհարել. «Ես սնվել եմ Աթկինսի դիետայով, դա ինձ դուր է գալիս»:
Հիշեցնենք, որ հղիության ամիսների Քարդաշյանը հայտարարել էր, որ լինելու է ամենասեքսուալ մայրիկը. «Հենց, որ ծննդաբերեմ ու մարմինս կարգի բերեմ, կնկարահանվեմ Playboy ամսագրի համար»:
Երկրպագուներն անհամբերությամբ սպասում են, թե երբ աստղը կկատարի իր խոստումը:
Նշենք, որ Աթկինսը քիչ ածխածնային դիետա է: Այն գրեթե չի սահմանափակում մսի, ծովամթերքների, ձվի, բանջարեղենի, սնկի օգտագործումը:
Թույլատրվում է նաև քիչ քանակությամբ կաթնամթերք, ընկուզեղեն և այլ մթերքներ օգտագործել: Չի սահմանափակում սննդում ճարպերի առկայությունը: Այս դիետայի ընթացքում կարելի է ուտել այնքան, որքան սիրտը կամենա: Աթկինսը սահմանափակում է «ածխաջրերը», որոնք նպաստում են արյան մեջ շաքարի բարձրացմանը: