16/10/2013 16:19
Պատմության ամենասրամիտ վիրավորանքները. Ովքե՞ր են դրանց հեղինակները
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է պատմության ամենասրամիտ վիրավորանքի հեղինակը: The Daily Mail պարբերականը գրում է, որ պատմության ամենասրամիտ վիրավորանքի հեղինակը որոշվել է հարցման միջոցով:
Չերչիլի «պատմական կատակը» համարվել է պատասխանը խորհրդարանական Բեսի Բրեդոքի նկատողությանը, երբ վերջինս մեղադրել է նրան հարբած լինելու համար։
«Սիրելիս, իսկ Դուք տգեղ եք։ Սակայն առավոտյան ես կսթափվեմ, իսկ Դուք այդպես էլ տգեղ կմնաք»,- ասել էր վարչապետը։
Պատմության ամենասրամիտ վիրավորանքների թվում է նաև հայտնվել Չերչիլի ևս մի արտահայտություն, որը նա արել է մի լորդի հասցեին, ով շտապ հանդիպում է պահանջել վարչապետի հետ, երբ նա գտնվել է զուգարանում։
«Ասեք նրան, որ ես չեմ կարող միաժամանակ զբաղվել երկու «կեղտերի» հետ»,- ասել է Չերչիլը։ Այդ արտահայտությունը զբաղեցրել է 5-րդ տեղը։
Երկրորդ ամենասրամիտ վիրավորանքի հեղինակը համարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինի հասցեին ասել է. «Խոզը մնում է խոզ, որքան էլ նրան շրթներկ քսեն»։
Ինչպես փոխանցում lenta.ru-ն՝ հարցվածները նաև ֆրանսիացի կատակերգու Գրաուչո Մարքսին են առանձնացրել. Նա իր ծանոթ կանացից մեկին ասել է, որ տիկինն իր գեղեցկությամբ հորն է պարտական, որը պլաստիկ վիարաբույժ է: Բացի այդ՝ ցուցակում հայտնվել են նաև երգչուհի Բեթ Միլերի արտահայտությունը, որտեղ նա ասել է, թե թագուհի Աննան սիրում է բնությանը, չնայած նրան, թե ինչ է արել բնության հետ և Ֆրենկ Սինատրան, ով Ռոբերտ Ռեդֆորդի հասցեին ասել էր, որ նա գտել է իր իսկական սիրուն, բայց ափսոս չի կարող ամուսնանալ ինքն իր հետ: