16/10/2013 13:44
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ևս չի վճարելու 60.000 պետտուրքը
Հայաստանի Փաստաբանների պալատը ակցիա է անցկացնում` ընդդեմ Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնության: Ակցիային միացել է նաև ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: Նա իր Facebook-յան էջում տարածել է հայտարարության տեսքտը:
«Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հարգելով փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը` ՈՉ ԵՄ ԱՍՈՒՄ պետական մարմնի կողմից փաստաբանների հաշվառման գրանցամատյան ներդնելու և տարեկան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսող` ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ, որ չեմ հաշվառվելու պետական մարմնի կողմից վարվող գրանցամատյանում և չեմ վճարելու պետական տուրք: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀՀ փաստաբանների պալատից պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառման հետ կապված որևէ գործողություն չիրականացնել:
15.10.2013թ.
Փաստաբան` Արա Զոհրաբյան (արտոնագիր թիվ 80)Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբանները ակցիա են անցկացնում` ընդդեմ Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնության և դրա տակ նշելով փաստաբանի արտոնագրի համարը»:
Նախորդող հրապարակում` Փաստաբանները հայտարարում են. Չեն վճարելու 60 հազար դրամ պետտուրքը