16/10/2013 09:55
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել հին հայկական ձեռագրեր
«Ժողովուրդի» փոխանցմամբ` համացանցում՝ liveauctioneers.com կայքում, ԱՄՆ-ից ինչ-որ մեկն աճուրդի է հանել հայկական միանգամից 3 ձեռագիր: Ընդ որում, դատելով համացանցում տեղադրված լուսանկարներից՝ երեքն էլ ամբողջական են ու բավական լավ պահպանված: Դրանք թվագրված են 1500-1600-ականներին: Ձեռագրերից երկուսի մեկնարկային գինը 4000, իսկ մեկինը` 5000 ԱՄՆ դոլար է: Աճուրդը պետք է կայանա վաղը` հոկտեմբերի 17-ին:
«Ժողովուրդի» թղթակիցը երեկ փորձել է Մատենադարանից իմանալ` արդյոք իրենք տեղյակ են այդ ձեռագրերից, և եթե այո, Մատենադարանը պատրաստվո՞ւմ է գնել դրանք` թույլ չտալով, որ հայտնվեն անհայտ անձանց մոտ: Սակայն այդպես էլ որևէ պատասխան չի եղել. Մատենադարանից թերթի թղթակցին հայտնել են, որ տնօրեն Հրաչյա Թամրազյանը երեկ է վերադարձել Ֆրանսիայից, խոստացել են ավելի ուշ հեռախոսը փոխանցել նրան:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: