16/10/2013 10:08
Հանրապետությունում ձվի դեֆիցիտը կշարունակվի
Ըստ «ժողովուրդի» տեղեկությունների՝ Հայաստանի ձու արտադրող ընկերությունները գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով կրճատել են ձվի արտադրանքի ծավալները: Ավելին, ընկերություններ կան, որտեղ արդեն սկսվել է հավի մորթ: Թանկացումներից հետո ընկերությունները ստիպված պետք է ձուն վաճառեն 80-90 դրամով, ինչը դարձյալ եկամուտ չի բերի:
«Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն՝ տնտեսվարողները բիզնեսի այս տեսակի վախճանի մասին ահազանգը հնչեցրել են նաև պետական ատյաններում: Սակայն առայժմ պետականորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվում հարցի լուծման համար, ինչի պատճառով էլ տուժում է բնակչությունը, քանի որ հանրապետությունում դեռ շարունակվում է ձվի դեֆիցիտը: