17/10/2013 18:40
Համաներմամբ ազատ է արձակվել 540 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից այս պահի դրությամբ ազատ է արձակվել 540 դատապարտյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հոկտեմբերի 16-ի ժամը 18:00-ի դրությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 57 դատապարտյալ:
«Վարդաշեն» ՔԿՀ 47
«Էրեբունի» ՔԿՀ 164
«Դատ. Հիվ.» 17
«Վանաձոր» ՔԿՀ 14
«Արթիկ» ՔԿՀ 33
«Սևան» ՔԿՀ 49
«Կոշ» ՔԿՀ 108
«Աբովյան» ՔԿՀ 17
«Հրազդան» ՔԿՀ 21
«Գորիս» ՔԿՀ 12
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ 1