17/10/2013 11:24
Ջոլին ու Փիթը 101 էջանոց ամուսնական պայմանագիր են ստորագրել
Հոլիվուդյան ամենասիրված զույգերից մեկը 101 էջանոց ամուսնական պայմանագիր է ստորագրել: Խոսքը դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի մասին է:
Ինչպես գրում են բրիտանական ԶԼՄ-ները, պայմանագրի գումարը 320 միլիոն դոլար է կազմում և եթե զույգը որոշի ամուսնալուծվել, 176 միլիոնը Բրեդին կանցնի, իսկ 144-ը՝ Ջոլիին:
Զույգի բարեկամներից մեկը լրագրողներին պատմել է, որ Ջոլին դեմ է եղել ամուսնական պայմանագրին, սակայն Փիթը համոզել է նրան, որ այն անհրաժեշտ է:
Զույգի ընկերներից մեկն ասել է, որ հարսանիքը Հավայան կղզիներում կկայանա, այնուհետև մեկ այլ արարողություն էլ կլինի. Ծննդյան տոներից առաջ Փիթն ու Ջոլին բոլոր ընկերներին կհրավիրեն իրենց առանձնատուն, գրում է 7days.ru-ն: