17/10/2013 09:18
Արմեն Մարտիրոսյան. Ընդդիմությունը միասնական չէ
«Հրապարակը» զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Հարցին, թե «Ժառանգությունը» որոշել է քայլ առ քայլ նահանջե՞լ քաղաքական ասպարեզից, ինչո՞ւ հետաձգվեց աշնանը խոստացված համագումարը, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է. «Բացարձակ, եթե ուշադիր լինեք, ապա «Ժառանգությանը» ամենաակտիվ կուսակցություններից կարելի է համարել իր ֆինանսական ռեսուրսների համեմատ: Առավել ևս մի բան էլ նկատի ունեցեք, որ «Ժառանգությունը» այն 3 կուսակցություններից մեկն է` ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, որ և խորհրդարանում, և Երևանի ավագանիում է ներկայացված, բայց համեմատեք երկուսի ֆինանսական միջոցները մեր վիճակի հետ, տեսեք, որ «Ժառանգության» գործունեությունը շահեկանորեն տարբերվում է մնացածից: Իսկ համագումարը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառով»:
Թերթի դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը թեժ ամառ էր խոստանում, իսկ աշնանը` շարժման հանգուցալուծում, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է. «Ամառն էլ թեժ եղավ, աշունն էլ է թեժ, բայց ինչ մնում է ասել, որ աշնանը հեղափոխություն է լինելու, ոչ՝ ինքն ասաց, որ դրա անհրաժեշտությունը կա»: Հարցին` եթե անհրաժեշտություն կար ինչո՞ւ չեղավ կամ չի լինում, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է. «Որովհետև բազմաթիվ պատճառներ կան, առաջինը, որ ընդդիմությունը միասնական չէ»: