17/10/2013 14:13
Ok!. Իգլեսիասն ու Կուռնիկովան վերջնականապես բաժանվել են
Եվրոպայի և Ամերիկայի մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ 12 տարվա հարաբերություններից հետո հանրահայտ թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և երգիչ Էնրիկե Իգլեսիասն, այնուաեմայնիվ, բաժանվել են: Զույգի մտերիմներից մեկը «Оk!» ամսագրին պատմել է, որ Աննան հոգնել է իրենց հարաբերությունների օրինականացմանն սպասելուց:
Որոշ ամսագրեր էլ գրում են, որ Կուռնիկովան վերջին շրջանում Իգլեսիասի պատճառով շատ է տառապել, քանի որ նրանց անկայուն հարաբերությունները բազմաթիվ խոսակցությունների առիթ են եղել, իսկ նա ամեն կերպ ձգտել է օրինականեցել իրենց կապը, սակայն Իգլեսիասն ամուսնանալ չի շտապում: