17/10/2013 09:31
Հովհաննես Հունանյանն ու Սաշա Աֆյանը հրաժեշտ կտան պաշտոններին
«Ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին գրել է, թե այսօր ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոստիկանության պետի տեղակալներ՝ գեներալ-լեյտենատ Հովհաննես Հունանյանը և ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը:
Թերթի տեղեկություններով Հովհաննես Հունանյանին կփոխարինի Լոռու մարզի ոստիկանապետ Անոբախ Համբարյանը: Վերջինս, սակայն թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հավակնություններ չունի դառնալու փոխոստիկանապետ: Հարցին՝ իսկ ձեզ նման առաջարկ չի՞արվել, պատասխանել է. «Ես Լոռու մարզային վարչության պետն եմ, ես աշխատում եմ: Եթե-ներով չխոսենք: Ինձ նմանատիպ առաջարկ չի եղել»: Թերթի տեղեկություններով, սակայն, Համբարյանին առաջարկ արվել է. նա տեղյակ է սպասվելիք պաշտոնի բարձրացմանը: Թերևս, չի բարձրաձայնում, որ «աչքով չտան»: