18/10/2013 18:15
Դատախազի հրամաններով աշխատանքից ազատվել են Ս. Սինանյանը և Ջ. Ֆարխոյանը
ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամաններով` Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից: