18/10/2013 09:12
Սամվել Ալեքսանյանն իր գործարանն ինքն իրեն վարձով է տալիս
Մեկ շաբաթ առաջ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին խոստացել է ուսումնասիրել, թե ինչու է Հայաստանի շաքար արտադրող ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգրը» բացակայում խոշոր հարկատուների ցանկից:
Նա կատարել էր իր խոստումը: Պարզվում է, որ շաքար արտադրող գործարանը «Լուսաստղ շուգրից» վարձակալությամբ վերցրել է «Ալեքս գրիգը»: Այս երկու ընկերություններն էլ պատկանում են Սամվել Ալեքսանյանին: