18/10/2013 09:19
Դատական դեպարտամենտի գործը շուտով կփակվի
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից և անցել աշխատանքի:
«Հրապարակը» հիշեցնում է, որ Մկրտումյանն արձակուրդի է մեկնել անցած շաբաթ, և կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա` կազատվի աշխատանքից: Իսկ որպես պաշտոնանկության հիմնավորում` բերվում էր դատական կարգադրիչների հայտնի գործը:
Սակայն, ինչպես թերթը արդեն գրել էր, այս գործը շուտով կփակվի: Վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի, իսկ մեղադրյալները համաներմամբ ազատ կարձակվեն»: