18/10/2013 13:44
Սաշա Աֆյանը և Հովհաննես Հունանյանը ազատվել են փոխոստիկանապետի պաշտոնից
ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Սամվել Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Անուբաղ Համբարյանը:
Հովհաննես Հունանյանը և Սաշա Աֆյանը ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներիի պաշտոնից: