18/10/2013 11:20
Շերոն Սթոունը Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացնել
Շերոն Սթոունը Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացնել՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ունեցած ներդրման համար:
Դերասանուհին այս մրցանակը կստանա հոկտեմբերի 23-ին Վարշավայում կայանալիք Խաղաղության Նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովում:
Սթոունի ներդրումների երկար ցուցակում նշվում է բարեգործական երեկույթներին մասնակցությունը, որտեղ ՁԻԱՀ-ով հիվանդներին օգնելու համար գումարներ են հավաքվել, վիրուսն ուսումնասիրող amfAR կազմակերպության հետ համագործակցությունը, հասարակական գործունեությունը:
Մրցանակի դափնեկիրների թվում հիմնականում դերասաններ և երգիչներ են. այդ թվում՝ U2 խմբի մենակատար Փիթեր Գաբրիելը, Ջորջ Քլունին, Շոն Պենը և այոք: