19/10/2013 09:32
Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները կրկին գործադուլ են արել
Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները երեկ կրկին գործադուլ են արել, որոնց պահանջը նույնն է` վճարել կուտակված աշխատավարձերի պարտքը:
«Հրապարակի» թղթակցի հետ զրույցում աշխատակիցները ասել են, որ գործարանը աշխատակիցների մի մասին պարտք է 4, մի մասին` 8 ամսվա աշխատավարձ: Գործադուլավորներից մի քանիսն էլ ասել են, որ արդեն 20 օր է` հարկադիր արձակուրդի են ուղարկվել գործարանի ղեկավարության կողմից… Աշխատակիցների փոխանցմամբ, գործարանի հաշիվները դեռևս սառեցված են բանկում: Թե երբ վերջնականապես կլուծվի գործարան-աշխատող թնջուկը` պարզ չէ: