19/10/2013 14:55
Բուդաղյանների պաշտպանը Գորիսի դեպքերի նոր տեսանյութը դեռ չի տեսել
Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը դեռևս չի տեսել համացանցում տարածված նոր տեսանյութը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Ալումյանը:
«Նոր տարածված տեսանյութը չեմ տեսել, այդ պատճառով էլ չեմ կարող մեկնաբանել»,-ասաց Հ. Ալումյանը:
Նա նաև նշեց, որ իրականում գոյություն ունի չորս տարբեր տեսախցիկների ֆիքսած տեսանյութ:
Արայիկ Բուդաղյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ևս նշեց, որ չի տեսել այդ տեսանյութը. «Առաջինը ձեզանից լսեցի»,-ասաց նա:
Նշենք, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» լրատվական կայքը տեսանյութ է տարածել: «Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը: Միջադեպից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի համակիրների և նրան հովանավորող իրավապահների կողմից շրջանառության մեջ դրվեց աղավաղված և մոնտաժված տեսանյութի մի տարբերակ, ինչը հանրության մոտ կարող էր հարցեր առաջացնել դեպքերի զարգացման հետ կապված հանգամանքների վերաբերյալ»,-ասված է նյութում:
Նախորդող հրապարակում` Սյունիքում տեղի ունեցածի իրական պատկերի բացահայտումը (Տեսանյութ)