19/10/2013 09:25
Գոմեշի միս մատակարարած ընկերությունը պետությանը վնասի 80 տոկոսը մարել է
Դեռևս սեպտեմբերի 21-ին «Ժողովուրդը» գրել էր, որ ԼՂ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով սկսել են փոխհատուցել ՊՆ-ին հասցված վնասը:
«Ժողովուրդի» հավաստի տեղեկություններով՝ արդեն փոխհատուցվել է հասցված վնասի 80 տոկոսը՝ շուրջ 100 միլիոն 800 հազար դրամը: Հիշեցնենք, որ պետությանը հասցված վնասը կազմում է 126 մլն դրամ: