21/10/2013 13:40
Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է. Վթարի հետևանքով արդեն երկու զոհ կա
Նախօրեին Եղվարդ-Երևան անտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով արդեն կա երկու զոհ:
«Արմենիա» բ/կ-ից տեղեկացանք, որ տուժածներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մյուսը` բժշկական կենտրոնում: Aysor.am- ի տեղեկություններով նրանք հորեղբորորդիներ են:
Ինչ վերաբերում է դերասան Վարդան Պետրոսյանին, ապա նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: «Էրեբունի» բ/կ վերակենդանացման բաժանմունքի վարիչի խոսքով` վիրահատությունը լավ է անցել և նոր վիրահատություն դեռևս չի սպասվում: Դերասանի գիտակցությունը տեղն է:
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 22.22-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար: Ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:
Նախորդող հրապարակում` Դերասան Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել. Նրա վիճակը գնահատվում է ծանր
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ