22/10/2013 18:20
5 միջոց՝ մազերի ամրացման համար
Մազերի հետ կապված խնդիրները հուզում են բազմաթիվ կանանց: Խնդրի լուծման համար պարտադիր չէ մեծ միջոցներ ծախսել, հնրավոր է մազերի հետ կապված խնդրներից ազատվել նաև ժողովրդական, հեշտ պատրաստվող միջոցներով:
1. Մազարմատներն ամրացնող թուրմեր
Դեղաբույսերի թուրմերը դարեր ի վեր համարվում են մազաթափության դեմ ու մազարմատներն ամրացնող ամենաարդյունավետ միջոցը: Մազերի համար օգտակար են եղինջի, երիցուկի, շալֆեյի, եզան լեզվի, մագարիկոնի թուրմերը: Թուրմի համար հարկավոր է մի քանի գդալ չորացրած բույսին ավելացնել կես լիտր ջուր ու եռացնել: Այս բույսերը կօգնեն ունենալ ամուր ու փարթամ մազեր:
2. Խթանող դիմակներ մանանեխով
Մեկ ճաշի գդալ մանանեխին ձվի 2-3 դեղնուց և խառնել: Ստացված զանգվածը քսել մազերին ու պահել կես ժամ, այնուհետև գլուխը լվանալ խոտաբույսերից պատրաստված թուրմով:
3. Մագարիկոնի յուղ՝ մազերի առողջության համար
Մագարիկոնի յուղին խառնել մեկ թեյի գդալ կարմիր պղպեղ, այնուհետև այն քսել մազարմատներին ու գլուխը փաթաթել սրբիչով: Պահել մեկ ժամ ու լվանալ տաք ջրով:
4. Հինան՝ մազաթափության դեմ
Հինան մազերի ամրացման ամենահայտնի ու արդյունավետ միջոցներից է: Այն նաև բնական փայլ ու գեղեցկություն է հաղորդում վարսերին: Մեկ տուփ հինային անհրաժեշտ է խառնել կես գդալ մամանեխի փոշու հետ, ավելացնել մեկ գդալ կակաո, եռացնել, ջրի փոխարեն կարելի է օգտագործել նաև թեյի թուրմ: Ստացված զանգվածը քսել մազերին ու թողնել 40 րոպե, եթե չեք ցանկանում փոփոխել մազերի երանգը, ապա ընտրեք անգույն հինա:
5. Սոխի հյութը մազերին ուժ է տալիս
Այն լավ միջոց է մազաթափության դեմ պայքարի համար: Մեկ սոխի հյութին խառնել մեղր: Եթե անհանգստանում եք հոտի համար, ապա լվանալուց հետո մազերը մեկ անգամ էլ լվացեք կիտրոնաջրով: