22/10/2013 14:42
Սերժ Սարգսյանն այցելեց «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկութանը պատկանող ելակի և ազնվամորու տնտեսություն, ծանոթացավ իրականացված աշխատանքերին և հետագա ծրագրերին:
Լրագրողների հետ զրույցում «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկության համասեփականատեր Սամվել Պետրոսյանը նշեց, որ ձեռնարկությունը հիմնադրվել է 2005 թ.-ին, և 2008-թ.-ից հանրապետությունում հայնտնի է էկոլոգիապես մաքուր շամպինյոն տեսակի սնկի, լոլիկի և վարունգի արտադրությամբ:
Նրա խոսքով` ընկերությունը Ակունք գյուղում 2012 թ վարձակալված 10 հա հողատարածքի վրա ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպում է ելակի, ազնվամորու և մոշի ընտրված սորտերի արտադրություն:
«Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկության արտադրանքը հիմնականում արտահանվում է Դուբայ: Ընկերությունում աշխատում է 73 մարդ: Աշխատակիցները Ակունք և շրջակա գյուղերի բնկիչներն են: