22/10/2013 12:27
Ֆուտբոլիստները Վարդան Մինասյանին խնդրում են մնալ հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ և շարունակել գլխավորել ազգային հավաքականը:
«Մենք իհարկե հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան Մինասյանը հրաժարվեր իր որոշումից: Չորս տարի դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել ենք ստեղծել համերաշխ թիմ, լինել միասնական ու պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր երկրպագուներին: Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմում ստեղծվել է լավ մթնոլորտ, մարդկային լավ հարաբերություններ: Մենք նաև պրոֆեսիոնալ լավ ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ և կուզենայինք, շարունակելով մեր աշխատանքը միասին, նոր ընտրական փուլում միասին նվաճել եզրափակչի ուղեգիրը: Մենք խնդրում ենք, որ Վարդան Մինասյանը վերանայի իր որոշումը և շարունակի գլխավորել մեր թիմը: Սպասում ենք մեր գլխավոր մարզչի որոշմանը»,-ասված է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների նամակում, որը հրապարակել է ՀՖՖ պաշտոնական կայքը: