22/10/2013 09:47
Արման Մկրտումյանի պաշտոնանկության հարցը փակված չէ, պարզապես ձգձգվում է
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «ճակատագրական» արձակուրդից վերադարձել է և իր աշխատակիցների մոտ հայտարարել, թե իր ապագա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ չկան։
Սակայն երեկ ՀՀԿ-ականները «Ժողովուրդի» հետ մասնավոր զրույցներում հայտարարել են, որ Ա. Մկրտումյանի պաշտոնանկության հարցը դեռևս փակված չէ։ Պարզապես այդ հարցը ձգձգվում է ավելի լուրջ իրադարձությունների պատճառով: