23/10/2013 09:11
Թոխմախի Մհերը չի հավատում, որ նախարարի որդին թմրաբիզնեսով է զբաղվում
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու կալանավորումը` մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր ներկրելու կապակցությամբ, երեկ բոլորի քննարկման առարկան էր: ԱԺ-ում պատգամավորները տպավորված էին Վարդանյանի վարքից, ով չի միջամտել և թողել է, որ որդու հետ արդար դատաստան տեսնեն:
Մհեր Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, թե չի հավատում, որ Յ. Վարդանյանի որդին կարող էր նման գործի մեջ լինել, բայց «եթե մարդը մտավ էդ բիզնեսի մեջ, կամ օգտագործեց, կամ վաճառեց, էդ մարդու վրա կարելի է խաչ քաշել»:
Դիտարկմանը, թե կալանավորումը նշանակում է, որ «լեգենդը» խա՞չ է քաշելու որդու վրա, Սեդրակյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ասել, չեմ հավատում, քանի աչքովս չտեսնեմ, չեմ հավատա»: