23/10/2013 15:18
Հայաստանում թուղթ և ստվարաթուղթ կարտադրեն
Այսօր Կառավարությունը թույլատրել է «Արկո Գոռ» ՓԲԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 17-ը:
Աբովյանում գտնվող ընկերությունն իրականացրել է թղթի և ստվարաթղթի արտադրության ներդրումային ծրագիր, որի համաձայն տարեկան թողարկվելու է շուրջ 10.5 հազար տոննա բարձրորակ արտադրանք: Այժմ եղած 40 աշխատատեղին կգումարվի ևս 35-ը, աշխատակիցների միջին աշխատավարձը կկազմի 150 հազար դրամ: