23/10/2013 18:05
Ճապոնացիները ճառագայթումից պաշտպանող ներքնազգեստ են ստեղծել
Ճապոնական ընկերությունը ստեղծել է հիդրոկոստյում, որը պաշտպանում է ճառագայթումից: Նման հագուստ ստեղծելու գաղափարը հասունացել է «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո:
Այս հագուստի շնորհիվ «Ֆուկուսիմայում» մաքրման աշխատանքներ իրականացնողները պաշտպանված կլինեն ռադիացիայից:
Ընկերության երկայացուցիչների խոսքով՝ հագուստը պատրաստված է ռետինապատ առաձգական ածխածնի մանրաթելերից և կարող է 100%-ով պաշտպանել օրգանիզմը բետա-ճառագայթումից:
Հիդրոկոստյումը կշռում է 3 կիլոգրամ, այնպես է սոսնձված, որ աղտոտված ջուրը չի կարող ներթափանցել դրա մեջ: Արտադրողների խոսքով՝ հագուստը պաշտպանում է մարդուն հիվանդություններից, ճառագայթման հետևանքներից, ինչպիսին, օրինակ, քաղցկեղն է:
Նույն ընկերությունն աշխատում է ներքնազգեստի վրա, որը կպաշտպանի ողնաշարի ստորին հատվածը և որովայնը վնասակար ճառագայթներից, այն կշռում է 3.4 կգ:
Հիդրոկոստյումը վաճառքի դուրս կգա նոյեմբերին, այն կարժենա 1000 դոլար, ներքնազգեստը՝ 825 դոլար: