23/10/2013 09:18
Րաֆֆին մտադիր չէ կուսակցության ղեկավար պաշտոնը հանձնել Փոստանջյանին
«Ժամանակի» տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է հաջորդ տարի կուսակցության ղեկավար պաշտոնը հանձնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
Մեկնաբանելով այս լուրը՝ երեկ Փոստանջյանը հայտարարել է, որ կուսակցությունն այս պահի դրությամբ ընտրություններ չի անցկացնում: «Նման խոսակցություն ուղղակի տեղի չի ունեցել: Թե ինչ լուրերի հիման վրա են նման տեղեկատվություն տարածել՝ ես չեմ կարող ասել, բայց նման թեմա մենք ուղղակի չենք քննարկել»,- ասել է նա: