23/10/2013 09:55
«Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը» փակվում է
Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը» հնարավոր է՝ շուտով փակվի: «Ժամանակի» տեղեկություններով, Կենտրոնի փորձագետներն արդեն իսկ լքել են այն: Փորձագետներից միայն քաղաքագետ Մանվել Սարգսյանն է մնացել: Նրա` կենտրոնում մնալու հեռանկարը ևս կասկածի տակ է: «Ժամանակի» թղթակցի հետ զրույցում Մ. Սարգսյանը ասել է, որ կենտրոնի վիճակը ֆինանսական խնդիրներով է պայմանավորված: Այլ պատճառներ չկան:
Նրա խոսքով՝ ՌԱՀԿ-ում պարբերաբար եղել են այսպիսի պահեր, երբ ֆինանսական սղություն է եղել, բայց ձևեր գտնվել են: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հակված է պահել կենտրոնը, փորձելու է լուծել ֆինանսական խնդիրները:
«ՌԱՀԿ-ի ֆինանսավորումը տարիներ շարունակ իրականացվում էր դրսից` ԱՄՆ-ի կողմից, իսկ երբ վերջին ընտրություններից հետո արևմտամետի համբավ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը տապալեց հետընտրական զարգացումները և հողին հավասարեցրեց ընդդիմադիր շարժումը, թերևս զրկվեց նաև ֆինանսական աջակցությունից»,- գրել է թերթը: