24/10/2013 09:12
Արդարադատության համակարգը կարող է հայտնվել հնչեղ սկանդալի կենտրոնում
Արդարադատության համակարգը կարող է հայտնվել հնչեղ սկանդալի կենտրոնում: «Հրապարակի» տեղեկություններով՝ նախկին դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ և անմիջապես ներկայացել Կենտրոնական հետախուզական վարչություն՝ առաջարկելով իր տնօրինած հույժ գաղտնի ինֆորմացիան տրամադրել նրանց:
«Բանն այն է, որ այդ ինֆորմացիայի հիմքում նախկին դատավորի քննած որոշ գործերն են, որոնցով ճնշումներ են գործադրվել դատավորի նկատմամբ, և որոնց հիմքում ռուսական շահեր կան»,- գրել է թերթը՝ խոստանալով առաջիկայում ներկայացնել այս գործի մանրամասները: