24/10/2013 10:16
Վանաձորի Մանկավարժական համալսարանը հյուրանոց է դառնալու
Ըստ «ժողովուրդի» տեղեկությունների՝ 2014թ. հունվարին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը միանալու է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղին:
«Ժողովուրդին» դիմած ուսանողների պնդմամբ՝ Մանկավարժականի շենքը հյուրանոց է դառնալու: Իսկ նոր համալիրը, այսինքն՝ Մանկավարժականը, կգործի ճարտարագիտական համալսարանի շենքում, որն էլ գտնվում է Վանաձորի Բազում թաղամասում: Ըստ ուսանողների՝շ ենքը զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից, իսկ ձմռանը ցուրտ է լինում: Նույնիսկ ուսանողներ կան, որոնք համալսարան հասնելու համար ստիպված են լինելու երկու տրանսպորտ փոխել: