25/10/2013 17:12
Վարդան Պետրոսյանի և վթարից տուժած մյուս քաղաքացիների վիճակը կայուն է
Դերասն Վարդան Պետրոսյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Aysor.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերկենդանացման բաժանմունքի վարիչ Ա. Մուրադյանը: Նա ասաց, որ դերասանի վիճակը կայուն է: Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, հիվանդասենյակ չի տեղափոխվել: Հարցին, թե ինչո՞ւ դերասանը մինչև այժմ հիվանդասենյակ չի տեղափոխվել, առողջապահական ցուցումներից ելնելով, թե անվտանգության նկատառումներից, Մուրադյանն ասաց՝ նման որոշում կայացրել է հիվանդանոցի տնօրինությունը:
Վարդան Պետրոսյանի հետ ավտովթարից տուժած Տաթևիկ Հակոբյանը, նրա հայրն ու հորեղբայրը այսօր տեղափոխվել են հիվանդասենայկ, սական Տաթևիկին ավելի ուշ վերակենդանացման բաժանմունք են վերադարձել՝ առաջացած բարդությունների պատճառով: Այս ընթացքում աղջիկը 7 վիրահատական միջամտության է ենթարկվել:
Բաժնի ախատակցուհին Aysor.am-ին հայտնեց, որ այս պահին նրանց բոլորի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Նախորդող հրապարակումներ` Դերասան Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել. Նրա վիճակը գնահատվում է ծանր
Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է. Վթարի հետևանքով արդեն երկու զոհ կա
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ