25/10/2013 13:40
«ԱրմենՏելին» տուգանեցին 20 մլն դրամով. «Օրանժն» աջակցեց նաև «ՎիվաՍելին»
«Օրանժ Արմենիա» ընկերությունը դիմել էր տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով` բողոքելով, որ «ԱրմենՏելի» «Պարզից պարզ» սակագնային փաթեթը` զանգեր կատարել մյուս բաժանորդների նույն գնով, իր «Պարզ» սակագնային փաթեթի կրկնօրինակումն է:
«Օրանժը» նշել է, որ «Պարզ» անվանումը գրանցվել է որպես մտավոր սեփականության գործակալություն և ունի բացառիկ իրավունքներ դրա նկատմամբ:
«Օրանժը» նաև «ԱրմենՏելին» մեղադրում է անբարեխիղճ գովազդի համար: «ԱրմենՏելի» գովազդում ներկայացված է բիլիադի սեղան, որի վրա բիլիարդի գնդակները` նարնջագույն և կարմիր գույներով, ի վերջո ընկնում են ցանցերի մեջ. այս միտումը, ըստ «Օրանժի», նշանակում է, որ նարնջագույնը «Օրանժն» է, իսկ կամիրը` «ՎիվաՍելը», և, ըստ այդմ, ընկնելով ցանցերի մեջ` այդ երկու ընկերութունները պարտվում են:
Խնդրի առնչությամբ ՏՄՊՊՀ-ի պարզաբանումներին ընկերությունը որևէ հիմնավոր պատճառաբանություններ չի ներկայացրել:
ՏՄՄՊՀ-ն որոշեց «Արմենտելին» տուգանել 20 մլն դրամի չափով: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ «ԱրմենՏել» ընկերությունը նախկինում էլ է հայտնվել հանձնաժողովի տեսադաշտում. Որոշում է կայացվել` նախազգուշացումից մինչև տուգանքներ: Այս անգամ ՏՄՊՊՀ-ն հաշվի առավ, որ թույլ տրված խախտումների ժամանակահատվածը կարճ է եղել: