25/10/2013 12:44
Հայաստանն ու Իրանը համատեղ ֆիլմ կնկարեն
Իրանահայ համայնքը Իրան-Հայաստան հարաբերություններում կարևոր դերակատարում ունի: Այդ մասին, իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Իրանի դեսպանը, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ հայ-իրանական փոխադարձ կապերն ունեն կառուցողական բնույթ և զարգանում են բոլոր բնագավառներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու և երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռեիսիին երկու երկրների միջև ջերմ գործակցության և կապերի խորացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև Իրանի հայ համայնքի նկատմամբ դրսևորած ուշադրության համար: